Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 15:02 02-08-2022

Փաշինյանը պատրաստ էր գազաբալոնների համար ճանապարհ փակողների հետ հանդիպել, բայց ոչ Արցախի համար արձակուրդից վերադառնալ․ քաղաքագետ

«Երեկ գրեթե ամբողջ օրը ադրբեջանցիները ակտիվություն են դրսևորել թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, բայց Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ընդհատել արձակուրդը։ Փոխարենը Փաշինյանի համար շատ ավելի կարևոր էր գազաբալոնների համար ճանապարհ փակողների հետ հանդիպումը։ Արցախը նրա համար վաղուց չկա»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով նախօրեին սահմանային լարվածությանն ու ՀՀ իշխանությունների, մասնավորապես վարչապետի դրսևորած վարքագծին։

«Նկատե՞լ եք՝ Արցախի հարցով ինչ լինում է, ասում են՝ ռուս խաղաղապահներն են պատասխանատու։ Մինչդեռ երեկ Փաշինյանը չվարանեց հայտնվել գազաբալոնների համար ճանապարհ փակածների մոտ ու պոպուլիստական, հակաօրինական հայտարարություններ անել, ու որևէ մեկի մոտ հարց չառաջացավ, թե եթե այդ օրենքը չի գործելու, ապա ինչու էին քայլիստներն այն ընդունել։ Հետևաբար քանի որ Նիկոլ Փաշինյանը դեմագոգ-պոպուլիստ է, որ առաջնորդվում է նեղ անձնական շահերով, նրանից ավելին ակնկալել չէր էլ կարելի։

Իսկ ո՞վ էր ակնկալում, որ Փաշինյանը կարձագանքի Ալիևի հերթական լկտիությանը։ Մոռանո՞ւմ եք Սև լճի տարածքում, Խոզնավարում, Ներքին Հանդում տեղի ունեցած թշնամու առաջխաղաղացումներն ու այդ ամենին Նիկոլ Փաշինյանի զրո արձագանքը։ Այդ ժամանակ նա ծպտուն հանե՞լ է․ ո՛չ։ Ավելին, ամիսներ անց, մեկնաբանելով Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, ասաց, որ անպիտան տարածքներ էին, ու դրանց համար չենք պատերազմելու», - ասաց Համբարյանը։։

Նա ընդգծեց, որ իր վարքագծով Փաշինյանը նսեմացնում է Հայատանն ու դրանով փոքր շանսեր է թողնում Հայաստանին՝ մանևրելու բանակցությունների ընթացքում։ «Երեկ Փաշինյանը պարտավոր էր շատ արագ հետ գալ արձակուրդից, գնալ պաշտպանության նախարարություն, հավաքել գեներալիտետին, այդ թվում՝ ԳՇ պետին, հանձնարարականներ տալ։ Նման ակտիվություն պիտի դրսևորեր նաև արտգործնախարարությունը, որ մինչև հիմա ծպտուն անգամ չի հանել։ Ճիշտն ասած ՝ չէր էլ կարող հանել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրը կգցեր «Օմեգա Արաբաթին» թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե նա որևէ գործողություն ձեռնարկեր։ Մինչդեռ ԱԳՆ-ն զբաղված է մեր սփյուքի հայրենակիցներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ