Ներքին 4 տարի առաջ - 11:15 02-08-2022

Մխչյանում հարսանիքի մասնակիցները խոշոր վթարի են ենթարկվել․ shamshyan.com

Արարատի մարզում այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Շապինանդ Ա․-ի վարած VAZ 21703 մակնիշի և 34-ամյա Արտակ Գ․-ի վարած Ford Syujen մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորներ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը