Ներքին 4 տարի առաջ - 00:08 02-08-2022

Երևանում դանակահարել են 59-ամյա տղամարդու․ shamshyan.com


Այսօր՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանը, Ռաֆիկ Վարդանյանը, Ազատ Խաչատրանը և Վանիկ Լալայանը Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստանում, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վաշտի հրամանատարը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է նշված պարեկներին, ովքեր, օպերատիվորեն ժամանելով Մոլդովական փողոցի 26 շենքի բակի հետնամաս՝ այնտեղ հայտնաբերում են կասկածելի տղամարդու, ու քանի որ պարեկները նկատում են, որ նա դեպքի վայրից փորձում է հեռանալ, և վերնաշապիկի վրա նկատելի արյան հետքեր են երևում, պարեկները միանգամից վնասազերծում են նրան։

Մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերում են կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա են արնանման հետքեր։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարողը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վովա Գ.-ն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում