Ներքին 2 տարի առաջ - 15:09 26-10-2023

Եղեգնաձորի բնակիչը դանակահարել էր 33-ամյա երկու տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնաձորի 38-ամյա բնակչի կողմից դանակի գործադրմամբ 2 անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2023 թվականի փետրվարի 12-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կտրած-ծակած թափանցող վերքեր» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 33-ամյա երկու տղամարդ՝ Վայոց ձորի Գետափ գյուղի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ:

Քննությամբ ստացված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջիններս վերը նշված վնասվածքները ստացել են Երևան-Մեղրի միջպետական մայրուղու 126-րդ կմ հատվածին մոտ՝ դաշտամիջյան ճանապարհին, քննությամբ դեռևս չպարզված հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ նախքան դանակահարությամբ ավարտված վիճաբանությունը՝ 38-ամյա Դ.Բ.-ն Գետափ գյուղի 33-ամյա բնակչի հետ սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, շուրջ 20 րոպե վիճաբանել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում:

Այնուհետև՝ ժամը 23:20-ի սահմաններում, Դ.Բ.-ն արդեն իր տանից Եղեգնաձոր քաղաքի 2 բնակիչների հետ, նրանցից մեկի ավտոմեքենայով, Գետափի բնակիչը՝ ընկերոջ հետ հիշյալ խանութի մոտից իր վարած ավտոմեքենայով, վերջիններիս մտերիմ ևս 2 քաղաքացի մեկ այլ մեքենայով ուղևորվել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածին մոտ՝ դաշտամիջյան ճանապարհ, որտեղ Դ.Բ.-ի և Գետափի 33-ամյա բնակչի միջև կրկին տեղի է ունեցել վիճաբանություն՝ 1-3 րոպե տևողությամբ:

Այդ ընթացքում էլ Դ.Բ.-ն մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով, ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել 33-ամյա տղամարդկանց՝ Գետափի բնակչին ու նրա ընկերոջը, ինչից հետո իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, ապա՝ ինքնակամ ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Եղեգնաձորի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան