Արտաքին 4 տարի առաջ - 20:46 31-07-2022

Իռլանդիայի նախագահը սկանդալի մեջ է հայտնվել Ուկրաինայի վերաբերյալ իր կնոջ կարծիքի պատճառով

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսից պահանջում են պարզաբանել իր դիրքորոշումն ուկրաինական հարցում այն ​​բանից հետո, երբ նրա կինը՝ Սաբինան, The Irish Times-ին հակասական նամակ է գրել Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության մասին:
Այս մասին կիրակի օրը հայտնել է The Independent-ը ։

Իռլանդիայի առաջին տիկինը գրել է, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը «չի համոզել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին համաձայնել հրադադարի և բանակցությունների շուրջ»։
Այս խոսքերով Սաբինա Հիգինսը իռլանդացի խորհրդարանականների բուռն քննադատությանն է արժանացել։

Օրինակ, Fianna Fail կուսակցության պատգամավոր Մալքոլմ Բիրնը այս նամակի՝ թերթում հրապարակվելուց հետո Իռլանդիայի նախագահի պաշտոնական կայքում հայտնվելը «սարսափեցնող» է անվանել ։

Պատգամավորը նշել է, որ «Հիգինսն ունի անձնական կարծիքի իրավունք, սակայն նամակը պետության ղեկավարի կայքում հրապարակելու որոշումը լուրջ հարցեր է առաջացնում»։

Բիրնը նաև Իռլանդիայի նախագահից պահանջել է որ նա «հստակ հայտարարի Ուկրաինայի ժողովրդին վճռական աջակցության մասին», ինչպես նաև այն մասին, որ Իռլանդիան «Ռուսաստանին է պատասխանատու համարում հակամարտության համար»:

Fine Gael կուսակցությունից նահանգապետ Ջոն Մաքգահոնը սոցիալական ցանցերում քննադատել է Սաբինա Հիգինսի նամակը՝ այն անվանելով «անտեղի, անօգուտ և տհաճ»:

Ինքը՝ Իռլանդիայի նախագահը, ինչպես նշում է թերթը, առայժմ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում