Արտաքին 4 տարի առաջ - 19:58 31-07-2022

Ամերիկացի գնդապետ Մաքգրեգորը Պենտագոնին մեղադրել է Ուկրաինային հատկացված գումարների յուրացման մեջ

Ուկրաինային որպես «օգնություն» հատկացված միջոցներն իրականում չեն հասնում հասցեատիրոջը, այլ հետ են վերադառնում Միացյալ Նահանգներ, ասել է պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Այդ բոլոր միլիարդավոր դոլարները, որտե՞ղ են դրանք», - հարցրել է Մաքգրեգորը:
Եվ հետևյալ պատասխանն է տվել. «Դրանց մեծ մասն ուղղակի չի հասնում Ուկրաինա։ Հսկայական գումարներ հայտնվում են Պենտագոնում՝ որպես փոխհատուցում զինված ուժերին այն բանի համար, որ տեխնիկան և ռեսուրսները տեղափոխվել են Եվրոպա»։

Մաքգրեգորը նաև բացատրել է, որ վերադարձված գումարի միջոցով վճարվում է նոր տեխնիկայի և զենքի արտադրությունը։ Այս սխեման ԱՄՆ նախկին բարձրաստիճան զինվորականը որակել է որպես «արատավոր շրջան» և «խարդախություն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը