Ավելին 4 տարի առաջ - 20:52 29-07-2022

Համերգի ժամանակ հսկայական էկրանն ընկել է Mirror խմբի մասնակիցների վրա

Հոնկոնգում Mirror խմբի համերգի ժամանակ հսկա լուսադիոդային էկրանն առաստաղից փլվել է խմբի անդամների վրա ։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Արդյունքում երկու արտիստներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը գլխի վնասվածք է ստացել, սակայն վիճակը կայուն է. երկրորդը պարանոցի վնասվածք է ստացել և նրա վիճակը ծանր է:
Համերգն անմիջապես դադարեցվել է, հանդիսատեսին խնդրել են լքել դահլիճը, սակայն ասել են, որ տոմսերը կարող են պահել մինչև հետագա ծանուցումը։ Mirror խմբի մոտակա բոլոր համերգները չեղարկվել են։

Իր հերթին, Հոնկոնգի կառավարությունը դադարեցրել է հետագա համերգներն այս վայրում, քանի դեռ չի ապացուցվել բեմի կառուցվածքի և մեխանիկական կառույցների անվտանգությունը:

Mirror խումբը ստեղծվել է 2018 թվականին և բաղկացած է 12 տղամարդուց:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը