Արտաքին 4 տարի առաջ - 21:21 28-07-2022

Մեդվեդևը մեկնաբանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջիկա անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ռուսաստանի Դաշնությունը կպաշտպանի իր շահերը և կապահովի իր քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջիկա անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է զարգացնի իր տարածքները։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ֆինլանդիայի միջև բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է տասնյակ անգամ, զգալիորեն նվազել է նաև երկու պետությունների սահմանը հատող քաղաքացիների թիվը։

Միաժամանակ Մեդվեդևը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև առևտուրը կվերականգնվի։ Նա նշել է, որ տնտեսությունը միևնույնն է, հաղթահարում է քաղաքական հակասությունները։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հորդորել է ժամանակ հատկացնել Կարելիայի և երկրի այլ տարածքների զարգացմանը, որոնք սահմանակից են ՆԱՏՕ-ի երկրների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը

Ձեզ գուցե հետաքրքրի