Ավելին 4 տարի առաջ - 20:48 28-07-2022

Մյունխենում կանջատվեն շատրվանները և քաղաքապետարանի լուսավորությունը․ Süddeutsche Zeitung

Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայթերը հաղորդել է, որ ամառվա ընթացքում քաղաքում կանջատվեն շատրվանները, քաղաքապետարանի լուսավորությունը, տաք ջուրը գրասենյակներում և դպրոցներում՝ գազի խնայողության նպատակով։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը։

Քաղաքի պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն որոշ սահմանափակումների, ասել է Ռայթերը: Օրինակ, գրասենյակներում ջերմաստիճանը չպետք է բարձրանա 19°C-ից, իսկ միջանցքներն ու սենյակները, որոնցից մի քանի հոգի է օգտվում, ընդհանրապես չեն ջեռուցվի:

Հաղորդվում է, որ գիշերը կանջատվի պատմական շենքերի, այդ թվում՝ քաղաքապետարանի լուսավորությունը։ Խիտ երթևեկության բացակայության դեպքում լուսացույցների կեսը չի աշխատի, իսկ լուսացույցների 99%-ը հագեցած է էներգախնայող լուսադիոդներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա