Արտաքին 4 տարի առաջ - 18:52 28-07-2022

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։ Հաղորդում է ermenihaber-ը:

Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.
«ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948 թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի։ Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերը և միջազգային իրավունքը կեղծելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թ. իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում»։

Բացի դրանից՝ նշվել է, որ Շահիդի այցը Հայաստան իբր օգտագործվել է, որպես «հայկական միակողմանի թեզերի գործիք»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Շահիդը, որը ստանձնել է այնպիսի պաշտոն, որը պիտի լինի արդար և անկողմնակալ, ինչպիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնն է, ակնկալվում է, որ ավելի ուշադիր և պատասխանատու գործի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում