Արտաքին 1 ամիս առաջ - 22:24 24-07-2026

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելցի նախարարի այցը Ալ-Աքսա մզկիթ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով իսրայելցի նախարարի՝ ծայրահեղ աջ ակտիվիստների խմբի ուղեկցությամբ և իսրայելական անվտանգության ուժերի պահպանության ներքո Երուսաղեմի Տաճարի լեռ (մուսուլմանների համար՝ Ալ-Հարամ ալ-Շարիֆ, որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթի համալիրը) կատարած այցին։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դատապարտում է այդ այցը՝ այն որակելով որպես սադրիչ քայլ։

Գերատեսչությունը նաև պնդել է, որ նման գործողությունները խախտում են Երուսաղեմի սրբավայրերի պատմական և իրավական կարգավիճակը և կարող են նպաստել լարվածության աճին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Դատապարտում ենք իսրայելցի նախարարի՝ իրեն ուղեկցող ծայրահեղական խմբի հետ և Իսրայելի անվտանգության ուժերի պահպանության ներքո իրականացրած այցը։ Կոչ ենք անում կանխել այնպիսի գործողությունները, որոնք, մեր գնահատմամբ, խախտում են Երուսաղեմի սրբավայրերի պատմական և իրավական կարգավիճակը և միտված են ստեղծելու նոր իրողություններ»։

Աղբյուր՝ Ermenihaber.am