Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:02 28-07-2022

Ինձ ընտանիքիս հետ դուրս են հանել վարձակալած բնակարանից, որ ավելի բարձր գնով թուրքի կամ ռուսի տան․ քաղաքացի

Քաղաքացիներն այսօր՝ հուլիսի 28-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ դժգոհելով վարձով բնակարանների գների բարձրացումից։ Նրանք պահանջում էին կա՛մ վերահսկողություն իրականացնել վարձակալական բնակարանների վրա, կա՛մ էլ մեղմել հիփոթեքային պայմանները:

«Մենք ուզում ենք, որ վերահսկողություն լինի բնակարանների վարձակալման հետ կապված, քանի որ վարձերը կրկնակի բարձրացել են։ Մենք ակնկալում ենք, որ այդ ոլորտը վերահսկվի։ Մեր երկրում կա աշխատավարձի շեմ, և եթե իմ աշխատավարձը 75.000 է, հիմա այդ գնի բնակարան հնարավոր չի գտնել, այդ ամենին զուգահեռ՝ ես ունեմ անչափահաս երեխաներ, կոմունալ վճարումներ եմ անում, ինչպե՞ս այդ ամենը տեղավորենք 75.000-ի մեջ, կարելի է, չէ՞, ինչ-որ կետ մտցնել, որ վարձով տուն տվողների, բրոկերների նկատմամբ էլ վերահսկողություն լինի»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, ով չի կարողանում վարձով բնակարան գտնել։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ եթե մարդիկ կարողանում են վարձ վճարել, ապա կկարողանան նաև հիփոթեք վճարել․ «Մենք ակնկալում ենք վերահսկողություն, իսկ եթե չեն կարողանում վերահսկողություն սահմանել, ուրեմն մենք մեր երկրի մեջ պետք է 3000 դոլարով հիփոթեքով տուն ձեռք բերելու հնարավորություն ունենանք, որ չթողենք մեր երկիրն ու գնանք»։

Նա նաև ասաց, որ օտար երկրից եկած անձանց համար, ովքեր ունեն գումար, ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար, քան ՀՀ քաղաքացիների համար․ «Ինձ իմ բնակարանի տերը հանեց բնակարանից բնակարանը վերանորոգելու պատրվակով, բայց հետո հասկացա, որ խաբել է ինձ․ իմ ընտանիքի հետ միասին բնակարանից հանել են՝ բնակարանն ավելի թանկ գնով ուրիշին տալու համար, չեմ զարմանա, որ այդ բնակարանը վաղը ավելի թանկ գնով տան թուրքերին»,- ասաց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում