Արտաքին 4 տարի առաջ - 09:05 28-07-2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկանում է զրուցել Սերգեյ Լավրովի հետ. պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ

Այս մասին Բլինքենն այսօր հայտարարել է Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում։ Նրա խոսքով, երկու հիմնական թեմաներն են՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը և մարդկանց հնարավոր փոխանակումը, որոնք զրկված են ազատությունից։

Բլինքենը պարզ տեքստով ասել է, որ խոսքն ամերիկացիներ Փոլ Ուիլանի (ՌԴ-ում դատապարտված է լրտեսության համար) և Բրիթնի Գրայների (բասկետբոլիստուհի, ում մոտ Ռուսաստան ժամանելուն պես բժշկական մարիխուանա է հայտնաբերվել, դատավարությունը դեռ շարունակվում է) մասին է:

Ռուսական և ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ անմիջապես գրեցին, որ ԱՄՆ-ը պատրաստ է առաջարկել նրանց դիմաց ազատ արձակել զենքի վաճառքով զբաղվող Վիկտոր Բուտին, որը 2012թ․-ին ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչությանն աջակցելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը