Շախմատի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Օլիմպիադային
Հնդկաստանի Չենայ քաղաքում կկայանա շախմատի 44-րդ օլիմպիադան:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Ընտրանու գլխավոր մարզիչը Արման Փաշիկյանն է:
Կանանց հավաքականը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, մարզիչը Զավեն Անդրիասյանն է։