Արտաքին 4 տարի առաջ - 17:51 26-07-2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել երեք տասնյակ ռուս նահանգապետերի և մեկ նախարարի նկատմամբ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման։

Այս անգամ ցուցակը համալրել են 29 նահանգապետեր և ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, ինչպես նաև նրա տեղակալ Օլեգ Սվիրիդենկոն, որը, ի թիվս այլ հարցերի, պատասխանատու է նախարարությունում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրի համար։

Նրանցից բացի, պատժամիջոցների ցանկում են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի երկու զարմիկները, ինչպես նաև բրիտանացի լրագրող Գրեհեմ Ուիլյամ Ֆիլիպսը, որը երկար ժամանակ աշխատել է ռուսական քարոզչական հեռուստաալիքներում, առաջին հերթին՝ RT-ում։

Բրիտանական կառավարությունը նահանգապետերի դեմ պատժամիջոցները բացատրում է նրանով, որ Կրեմլը նրանց հանձնարարել է միջոցներ փոխանցել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններին»՝ նպաստելով ռուսական օկուպացիային՝ փորձելով խլել Ուկրաինայի տարածքը։ Նախարար Չույչենկոն և նրա տեղակալը, ըստ բրիտանական իշխանությունների, ճնշում են ժողովրդի կամքը՝ թիրախավորելով նրանց, ովքեր դեմ են պատերազմին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում