Արտաքին 4 տարի առաջ - 18:03 13-05-2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ դեմ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Սահմանափակումների են ենթարկվել նախագահ Վլադիմիր Պուտինի հարազատները, նրա նախկին կինը՝ Լյուդմիլա Օչերետնայան, National Media Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևան և Պուտինի մերձավոր շրջապատից այլ անձինք։ Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում։

Ինչպես պնդում են, Կաբաևան «մոտ հարաբերություններ» ունի Պուտինի հետ, ասվում է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ: ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Կաբաևան Պուտինի «առնվազն երեք երեխաների» մայրն է, և որ նա կարող է կարևոր դեր խաղալ «Պուտինի անձնական ունեցվածքը արտասահմանում թաքցնելու գործում», գրում է The Wall Street Journal-ը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Կաբաևայի տատիկը՝ Աննա Զացեպիլինան, Ռուսաստանի Դաշնության նախագահի զարմիկը՝ Իգոր Պուտինը, ինչպես նաև Իգոր Պուտինի որդին՝ Ռոմանը։

Պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ամբողջական ցուցակը հրապարակել է «ՌԻԱ Նովոստին»։ Մեծ Բրիտանիայում նրանց բոլոր ակտիվները կսառեցվեն, իսկ նրանց կարգելեն երկիր մուտք գործել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը