Արտաքին 4 տարի առաջ - 09:58 21-07-2022

Ռուսական կողմն ունի 15000 սպանված․ ԿՀՎ տնօրեն

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը գնահատել է ուկրաինական պատերազմում ՌԴ-ի մարտական ​​կորուստները. «ԱՄՆ հետախուզական համայնքի վերջին գնահատականներով այդ կորուստները կազմում են 15․000 սպանված և մոտ երեք անգամ ավելի շատ վիրավորներ»:

Բըրնսը այդ տվյալները հրապարակել է Ասպենի անվտանգության ֆորումում, հաղորդում են Reuters-ը և CBS-ը:

«Տուժել են նաև ուկրաինացիները, հավանաբար մի փոքր ավելի քիչ, բայց, այնուամենայնիվ, գիտեք, դրանք զգալի կորուստներ են»,- հավելել է ԿՀՎ տնօրենը։

CBS-ի թղթակիցը Twitter-ում գրում է, որ Բըրնսին հարցրել են նաև Վլադիմիր Պուտինի վիճակի մասին։ «Նախագահ Պուտինի առողջական վիճակի մասին շատ խոսակցություններ կան, բայց որքան կարող ենք դատել, նա նույնիսկ չափազանց առողջ է»,- պատասխանել է Բըրնսը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի