Ներքին 4 տարի առաջ - 14:37 20-07-2022

Եղած գործերով մեղադրանքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու հարցը արհեստական է բարձրացվում. Դավիթ Մելքոնյան

ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի մշակման աշխատանքային խմբի անդամ Դավիթ Մելքոնյանն արհեստական բարձրացված հարց է համարում արդեն եղած գործերով մեղադրանքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու հարցը:

«2003-ի օրենսգրքում շատ հոդվածներ են եղել, որոնք ապաքրեականացվել են, սակայն տվյալ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքները նախատեսվել են նույն քրեական օրենսգրքի այլ հոդվածներով: վերցրենք, օրինակ, 215 հոդվածը՝ մաքսանենգություն: Մաքսանենգությունը ապաքրեականացվեց, բայց զենքի եւ թմրամիջոցների մաքսանենգությունը նախատեսվեցին այլ հոդվածներով: Հիմա ինչո՞ւ այդ նույն այդ շահարկումները, քննարկումները չեղան այն ժամանակ:
Դատավարական հիմք համապատասխանեցնելու ոչ քրեական դատավարության, ոչ քրեական օրենսգրքի անցումային դրույթներում չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե նոր օրենսգիրքը մեղմացնող կամ անձի վիճակը բարելավող չէ, ապա այն հետադարձ ուժ չպետք է ունենա, իսկ երբ համապատասխանեցնում ենք արարքը նոր օրենսգրքին, ստացվում է, որ հետադարձ ուժ ենք տալիս, ինչը շատ վտանգավոր է:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում