Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:26 20-07-2022

ՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է զանգվածային սովի վտանգի առաջ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի խոսքով, եթե համաշխարհային հանրությունը չկարողանա կարգավորել պարենային ճգնաժամը, ապա շուտով կբախվի զանգվածային սովի, քաղաքական ապակայունացման և անվերահսկելի արտագաղթի։

«Այսօր մենք բախվել ենք աննախադեպ ճգնաժամի, որը պետք է հաղթահարենք արդյունավետորեն, հակառակ դեպքում կսկսվի զանգվածային սով, տասնյակ երկրներում քաղաքական համակարգերը կապակայունանան, որը կհանգեցնի անվերահսկելի արտագաղթի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Խորհրդի արտաքին գործերի հարցերով հարթակում:

Բիզլին ընդգծել է, որ այս իրավիճակը սրվում է նրանով, որ ռուսական գյուղմթերքն ու պարարտանյութերը գտնվում են պատժամիջոցների տակ և չեն մտնում համաշխարհային շուկա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին