Ներքին 4 տարի առաջ - 10:08 19-07-2022

Եվրոպայից գալիս ենք, որբի հայացքով նայում, թե մենք ինչու չունենք նման շինարարություն. քաղաքապետ

«Վարչական շրջանի ղեկավարնե՛ր, ձեր կոմունալ բաժինները նորից չեն աշխատում, մի տասը օր ա, որ Երևանում չեմ եղել, ահագին մեծ բան է եղել․ քանդում են, ավազներ լցնում, ասֆալտը տասը կամ քսան օր հետո են անում։ Դուք չե՞ք նայում, ֆեյսբուքներում չե՞ք նայում։ Մի հատ ոտքով շրջայց արեք, կտեսնեք, թե քանի օր է քանդած ու քանի օր է այդպես մնացել»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ կազմվել է 30 վարչական ակտ, տուգանք՝ մատակարար կազմակերպությունների, շինարարների վրա, որից ամենաշատը Արաբկիր վարչական շրջանն է զբաղվել վարչարարությամբ․ «Պետք է ամենօրյա վերահսկողույթուն և ամենօրյա տուգանք, ոչ մեկն իրենց ձեռքը չի բռնել։ Իսկ կահավորումն ընդհանրապես խայտառակություն է»։

Քաղաքապետը հավելեց. «Գնում ենք Եվրոպաներ, գալիս որբի դեպքով նայում ենք, թե ինչու չունենք նման շինարարություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում