Ներքին 4 տարի առաջ - 00:31 19-07-2022

Ստեփանակերտի բնակիչը Երևանում բնակարան վարձակալելու համար 320.000 դրամ է փոխանցել և դարձել խարդախության զոհ

Հուլիսի 18-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Դ.-ից (ծնված 1981թ.) դիմում է ստացվել այն մասին, որ ս.թ հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցում հանդիպել է Երևան քաղաքում տրվող բնակարանի վարձակալության հայտարարության, որտեղ նշված էր 093 32-20-78 կոնտակտային հեռախոսահամարը։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից, նշված հեռախոսահամարի հետ կապ է հաստատել «Viber» հավելվածի և հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում բնակարանը իբր վարձակալությամբ հանձնող անձը ներկայացել է Արման անունով և հուլիսի 11-ից հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել բնակարանի վարձակալության բանավոր պայմանավորվածություն:

Նշված անձը Ա.Դ.-ից որպես առաջին ամսվա վճար և հաջորդ ամսվա համար կանխավճար պահանջել է տերմինալի միջոցով ընդհանուր 320.000 դրամ գումար փոխանցել իր կողմից նշված 4318290000164729 բանկային քարտի հաշվին։
Նշված եղանակով հուլիսի 12-ին և 14-ին ընդհանուր 320.000 ՀՀ դրամ գումարը փոխանցելուց հետո այն հափշտակվել է, ինչի արդյունքում Ա.Դ.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

«Սոցցանցերի միջոցով խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորության զոհ չդառնալու և նյութական վնասներ չկրելու համար, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում տեղեկացնել քաղաքացիներին.
Ցուցաբերել զգոնություն, քանի որ վերջին շրջանում նորից ավելացել են համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարվող խարդախության դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը