Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:51 18-07-2022

«3+3»-ը հետաձգվո՞ւմ է, թե՞ հանվում օրակարգից

Հուլիսի 19-ին թուրք-ռուսական «3+3» նախագիծը, որով նախատեսվում էր Հարավային Կովկասում պահպանել ռուս-թուրքական ազդեցությունը, կարող է աղբանոց նետվել կամ հետաձգվել անորոշ ժամանակով։ Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի են ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Նույն օրը Թեհրանում տեղի են ունենալու նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ բանակցությունները։ Ըստ պատշոնական տեղեկատվության՝ քննարկման թեման սիրիական ճգնաժամն է, մասնավորապես՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման սպառնալիքները։ Սակայն ենթադրվում է, որ քննարկվելու են նաև ուկրաինա-ռուսական պատերազմին, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններին առնչվող հարցեր։

Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Թբիլիսիում տեղի ունեցած երկկողմ հանդիպումը ողջունել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ապա կարելի է ասել, որ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը նկատելիորեն դուրս է եկել ռուսական վերահսկողությունից։ ՀՀ-ն և Ադրբեջանը, հավանաբար, հասկացել են, որ ՌԴ-ն առաջիկայում կորցելու է ազդեցությունը Հարավային Կովկասում։ Սա նշանակում է նաև, որ թուրք-ռուսական «3+3» հավակնոտ ծրագիրը կարող է հանվել օրակարգից։

Նախապես կանխատեսվում էր, որ հուլիսի 19-ին Թեհրանում քննարկվելու է նաև թուրք-ռուսական «3+3» ծրագիրը։ Սակայն վերջին օրերին Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերից և թբիլիսյան երկկողմ հանդիպումից հետո «3+3»-ը, կարծես, դուրս է մղվել օրակարգից։ Հակառակ դեպքում՝ Թեհրանի եռակողմ հանդիպման նախընթաց տեղեկատվությունների մեջ այս մասին հիշատակում կլիներ։ Իսկ եթե «3+3»-ը վերջնականապես դուրս է մղվել օրակարգից, ապա կարելի է հաստատապես ասել, որ երբ ՌԴ-ն պարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում և Արևմուտքի ճնշմամբ դուրս մղվի նաև Հարավային Կովկասից, ապա ՌԴ-ի տեղը չեն փորձիգրավել տարածաշրջանային տերությունները՝ Թուրքիան և Իրանը։

Փորձագետները կարծում են, որ եթե Թուրքիան 2020-ին կարողացավ օգտվել Արևմուտքի պասիվությունից և Ադրբեջանի միջոցով զավթել Արցախի մի մասը, ապա այսօր ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասի հարցերում սահմանափակում է Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները։ Կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝ ՌԴ-ն և Թուրքիան են «3+3» ծրագիրը հանել օրակարգից, որպեսզի անհարկի չխոչընդոտեն Արևմուտքի միջորդությամբ ընթացող հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը