Ներքին 4 տարի առաջ - 20:41 14-12-2021

Ադրբեջանցիների պահանջով դիրքերից հանվում են Արցախի դրոշները

Արցախի Մարտունու սահմանամերձ շրջանի Մարզուլու կոչվող բնակավայրում տեղակայված դիրքերից, ադրբեջանցիների պահանջով, Արցախի Հանրապետության պետական դրոշը հանվել է։ Սկզբում հայ դիրքապահներն ընդդիմացել են, նույնիսկ փոխհրաձգություն է եղել, բայց երկու օր անց նույնը պահանջել են ռուս խաղաղապահները, և հայկական կողմը հանել է Արցախի դրոշները։

Ըստ Oragir.news-ի աղբյուրների՝ նմանատիպ դեպք է եղել նաև Շուշիի հատվածում։ Հայկական կողմը Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքները կանխելու համար կատարել է խաղաղապահների խնդրանքը։ Արցախի խորհրդարանի ընդդիմության կողմից նույնիսկ հարցը խորհրդարան է բերվել՝ քննարկման, սակայն իշխանությունները որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել և շարունակում են անտեսել խնդիրը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում