Արտաքին 4 տարի առաջ - 15:57 18-07-2022

ՌԴ-ն Իրանի հետ կստորագրի համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր

Ռուսաստանը Իրանին է փոխանցել համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի նախագիծը, և Մոսկվան ակնկալում է, որ այն շուտով կստորագրվի, Իրանի պետական ​​հեռուստառադիոյին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր արտաքին գործերի նախարար պարոն Լավրովը Թեհրանում եղել է մեկ ամիս առաջ: Նա շփվել է իր գործընկերոջ հետ։ Հունիսի կեսերին մենք իրանական կողմին հանձնեցինք այս համապարփակ պայմանագրի տեքստի մեր տարբերակը,- ասել է նա։- Հուսով ենք, որ այն բանից հետո, երբ որոշ լրացուցիչ փոփոխություններ, հաշվի առնելով իրանական կողմի կարծիքը, կողմերը կներառեն և կհամաձայնեցնեն, ստորագրմանը հնարավոր կլինի հասնել բավականին արագ և մոտ ապագայում»։

Պեսկովի խոսքով, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել նախագիծը, որ առաջարկել է Ռուսաստանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը