Ներքին 4 տարի առաջ - 15:26 18-07-2022

Երուսաղեմի հայ պատրիարքը ԱՄՆ նախագահին նվիրել է հայկական հախճապակուց ափսե և նուռ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատմել է, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրած սասունցի գաղթականների թոռ է և իր անունից ևս շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենի հետ հանդիպելուց հետո կրկին համոզվեցի, որ առաջնորդների մեծությունը նրանց համեստության մեջ է:

Բեթղեհեմի Ծննդյան տաճար կատարած այցի ընթացքում տիար Բայդենը պարզապես մոտեցավ նաև ինձ, ձեռնվեց և զրուցելու առիթ տվեց:

Ես նրան պատմեցի, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած սասունցի գաղթականների թոռ եմ և իմ անունից ևս շնորհակալություն հայտնեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում