Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:43 20-02-2025

Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Նեթանյահուին, Թրամփն իրեն արքա է համարում․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 20-ի միջազգային կարևոր լուրերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ Եվրոպան պատրաստակամ է ստանձնել մայրցամաքում անվտանգության ապահովման պատասխանատվությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը մնում է առանցքային առաջնահերթություն։


«Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կստանձնենք բոլոր պարտականությունները՝ ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ։ Մենք կիսում ենք նպատակը, որը նաև նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է, վերջ դնելու Ռուսաստանի սկսած և գրեթե երեք տարի շարունակվող ագրեսիվ պատերազմին։

Մեր ջանքերը հանուն խաղաղության կշարունակվեն մեր շահերից ելնելով՝ հետևյալ սկզբունքների համաձայն՝ Ուկրաինան պետք է մնա դաշնակից և նրա իրավունքները պետք է հարգվեն, խաղաղությունը պետք է լինի տևական և ուղեկցվի ամուր ու վստահելի երաշխիքներով, պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության մտահոգությունները»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ անհրաժեշտ է մեծացնել պաշտպանության և անվտանգության ծախսերն ու կարողությունները Եվրոպայի և յուրաքանչյուր առանձին երկրի համար: Համապատասխան որոշումները կկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին։


Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման անարդար որոշման և Պատրիարքությանը պարտադրվող անտրամաբանական ահռելի պարտքի առնչությամբ Պատրիարք Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը:
Պատրիարքն իր նամակում մասնավորապես հորդորում է Իսրայելի վարչապետին միջամտել հարցին, դադարեցնել Հայոց պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և խնդրին լուծում տալու նպատակով վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները, ասված է հաղորդագրությունում:
«Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ պարոն Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար պարոն Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում վերսկսել այս կառավարական հանձնաժողովի նիստերը՝ բացառապես հանձնաժողովի կողմից սահմանված շրջանակում բանակցությունների միջոցով այս խնդրին խաղաղ լուծում գտնելու համար»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ