Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 14:52 16-07-2022

Շատ կարևոր է այս երկխոսության անցկացումը Թբիլիսիում. Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Այսօր Վրաստանում հատուկ օր է, Թբիլիսիում տեղի է ունենում կարևոր երկխոսություն, որը սկսվել է մեր երկու հարևանների միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։

Նա նշել է, որ այս գործընթացն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համատեղ ջանքերի արդյունքում իրենք ցանկանում են հասնել խաղաղության և տարածաշրջանի անվտանգության։

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին վստահության համար, նրանց վստահությունը մեր կառավարության նկատմամբ նույնպես շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է նշված երկխոսության անցկացումը Վրաստանում, Թբիլիսիում։ Թբիլիսին դարեր շարունակ եղել է այն վայրը, որտեղ կարևոր որոշումներ են կայացվել, և հենց այս երկխոսությունն է դրա կարևոր շարունակությունը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը