Ուղիղ եթեր
Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 22:37 15-07-2022

Ճեպանկար՝ «Ոսկե ծիրանից»

19-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տարբերվում է նախորդ փառատոներից՝ ե՛ւ Ա դասի փառատոների մրցանակակիր ֆիլմերի ընտրանիով, ե՛ւ համաշխարհային կինոյի երախտավորների ներկայությամբ:

Օրինակ հունական արմատներով եւ պատկառելի տարիքով Ֆրանսիացի ռեժիսոր Կոստա-Գավրասն ամեն տեղ չէ, որ այցելում է, բայց համաձայնել է ժամանել Հայաստան, որովհետեւ Փարիզում հայ ընկերներ ունի ու տեղյակ է,որ հայերն էլ հույների պես բարդ ճակատագիր ու հարուստ պատմություն ունեն:

Կոստա-Գավրասը դեռ երիտասարդ տարիներին երկու բան է հասկացել, որ կինոն կարող է անտիկ թատրոնի համարժեքը լինել ու այն միայն զվարճանալու միջոց չէ, պետք է մտորումների առիթ տա: Ինչ վերաբերվում է կինոքննադատների այն տեսակետին, որ ինքը քաղաքական հարցադրումներով ֆիլմեր է նկարում, Կոստա-Գավրասը կարծում է, որ ցանկացած ֆիլմում էլ կա քաղաքականություն, բայց մարդիկ նաեւ հույզերի կարիք ունեն:

Հաջորդ Օսկարակիրը հոլիվուդյան ռեժիսոր եւ սցենարիստ Թերի Ջորջն է: Նա հավանում է Հայաստանը եւ ժյուրիում իր աշխատանքը: Ջորջն ասում է,որ երեւանյան կինոփառատոնի հաջողության գրավականներից մեկն էլ լավագույն կոնյակի առկայությունն է: Չնայած կինոարվեստում բազմաթիվ մրցանակներին՝ Թերի Ջորջը չի խուսափում խոսել իր անցած ճանապարհի սկզբին հանդիպած դժվարություններից: Նա եւս կարեւորում է թատրոնը:

Ջորջը երիտասարդ կինոսցենարիստներին խորհուրդ է տալիս նախ թատրոնի համար գրել, մի քիչ աճել, հետո նոր ոտք դնել կինո: Թերի Ջորջի խոսքով, ֆիլմն ընդամենը փառք բերող դիակ է, որովհետեւ 1-2 տարի անց դերասանները չեն էլ հիշում դրա մասին, իսկ թատերական ներկայացումը կենդանի օրգանիզմ է, ամեն օր՝ հանդիսատեսի առաջ:

Թերի Ջորջն ափսոսում է,որ Հայոց ցեղասպանության թեմայով նկարված իր «Խոստում» ֆիլմը այդպես էլ հայկական «Շինդլերի ցուցակ» չդարձավ,նաեւ խոստովանում է,որ խանգարողներ են եղել:
Ի թիվս այլ կինոդեմքերի,«Ոսկե ծիրանի» առիթով մեր երկիր է եկել անվանի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, որի ֆիլմերը Կաննի, Վենետիկի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոների մրցանակներ են ստացել:

Բոբերը լավ ֆիլմ ստանալու իր հատուկ կարծիքն ունի, գլխավորը,ըստ նրա՝ պրոդյուսերի և ռեժիսորի միջեւ փոխադարձ հարգանքն է:

Բոբերի ձեւակերպմամբ, նրանց միջեւ առաջացող խնդիրները հիմնականում միմյանց չհասկանալու եւ ֆինանսական տարաձայնությունների պատճառով են. պրոդյուսերները փորձում են գումար խնայել՝ առանց հաշվի առնելու ռեժիսորի գաղափարը, իսկ ռեժիսորները երկար չեն մտածում իրենց որոշումների հնարավոր հետեւանքների մասին: Եվ այստեղ է,որ օգնության է հասնում փոխադարձ հարգանքը ու հարթում բոլոր խնդիրները:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին