Ավելին 5 տարի առաջ - 21:54 01-03-2021

«ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ» 2021-Ը ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՅԼ ՁԵՒԱՉԱՓՈՎ

Ինչպես հայտնու է Spletnik.ru-ն փետրվարի 28-ի երեկոյան ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը: Միջոցառումն անցկացվել է այլ ձևաչափով: Առաջին անգամ մասնակցել են երկու վայրերից (արարողության հաղորդավարները աշխատում էին Լոս Անջելեսում և Նյու Յորքում), իսկ հյուրերից մի քանիսը միացել են առցանց հեռարձակմանը իրենց առանձանտներից:

Այնուամենայնիվ, այսպիսի ձևաչափը որևէ ազդեցություն չի գործել զգեստների ընտրության հարցում: Վերջին հավաքածուների վառ գույների և հանդերձանքների առատությունից ակնհայտ էր, որ բոլորը կարոտում են կարմիր գորգը:

Էլլ Ֆաննինգը արարողության համար ընտրել էր մետաքսյա կապույտ զգեստ Gucci- ի հին հոլիվուդյան ոճով: Սինթիա Էրիվոն նախընտրել էր կանաչ գույնի վառ երանգով զգեստ, իսկ Քեթրին Զետա Ջոնսը՝ երեկոյան դասական `բարձր ճեղքվածքով և բաց ուսերով զգեստ: Նրանք, ովքեր տանն էին, նույնպես զարմացրել են զգեստների գեղեցկությամբ: Նիկոլ Քիդմանը միացել է հեռարձակմանը տան բազմոցից, սակայն Louis Vuitton- ի սև նրբագեղ զգեստով, իսկ Քեյլի Կուոկոն՝ արքայադուստր Օսկար դե լա Ռենտայի իրական զգեստով շրջել է իր պարտեզում:

«Ոսկե գլոբուսը» կարելի է համարել այս գարնանը սպասվող արարողությունների ու փառատոնների մեկնարկ, այդ թվում, իհարկե, Օսկարի: Եվ, դատելով այս սկզբից, ընթացքը թվում է խոստումնալից:

Նիկոլ Քիդման

Էլ Ֆաննինգ

Անյա Թեյլոր-Ջոյ

Սինթիա Էրիվո

Սալմա Հայեկ

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է