Ավելին 4 տարի առաջ - 16:57 15-07-2022

Ռեփեր Տիմատին կդառնա սուրճի Starbucks ցանցի համասեփականատեր

Ռուսաստանում Starbucks ամերիկյան սուրճի ցանցի բիզնեսի նոր սեփականատերեր կդառնան ռեստորատոր և Pinskiy&Co ընկերության հիմնադիր Անտոն Պինսկին, ռեփեր Տիմատին (Թիմուր Յունուսով) և սենատոր Արսեն Կանոկովի «Սինդիկա» ընկերությունը։ Այս մասին Forbes-ին հայտնել է ինքը՝ Պինսկին։

Գործարարը չի բացահայտել գործարքի պայմանները՝ միայն ասելով, որ գնելու առաջարկով դիմել է դեռ մարտին։ «Դատելով այն բանից, որ մենք այժմ փակում ենք գործարքը, ապա արել ենք ամենաճիշտ առաջարկը»,- ​​հավելել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեդոմոստին», նոր սեփականատերերը իրավունք կստանան վարձակալել Starbucks սրճարանային տարածքը, բայց առանց ընկերության արտադրանքի և տեխնոլոգիաների օգտագործման: Նրանք նաև պարտավորված կլինեն ռեբրենդինգ կատարել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում