Արտաքին 4 տարի առաջ - 15:51 15-07-2022

Հրթիռները հարվածել են Սպայի տունը. ՌԴ ՊՆ-ն՝ Վիննիցայի հրթիռակոծության մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է Վիննիցայի կենտրոնի վրա հրթիռային հարվածը, որի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «Կալիբրի» գերճշգրիտ հրթիռները հարվածել են «սպայի կայազորային տունը», որտեղ անցկացվել է «ռազմական խորհրդակցություն»։

Հրթիռակոծության ժամանակ, ինչպես հաղորդում են ականատեսները, քաղաքի կենտրոնական մասի հրապարակում եղել են շատ մարդիկ, նրանցից ոչ ոք չի գնացել ապաստարան՝ չնայած օդային ազդանշաններին։

Վիննիցային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Ռուսական հրթիռներից զոհված մյուս երկու երեխաները վեց և յոթ տարեկան էին։

Վիննիցայի հիվանդանոցներ է դիմել 117 մարդ, նրանցից 71-ը հոսպիտալացվել են, ավելի քան 40 մարդ համարվում է անհետ կորած։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում