Ներքին 4 տարի առաջ - 11:17 15-07-2022

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ,
Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա.
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 3000 քմ.
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 10 հա, Արամուս գյուղում՝ 200 քմ.
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1.5 հա, Գնդեվազ գյուղում՝ 700 քմ.
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1․5 հա.
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ.
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2300 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա, Ոսկեվան գյուղում՝ 300 քմ, Բերդավան գյուղում՝ 11 հա, Հովք գյուղում՝ 2500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը