Արտաքին 4 տարի առաջ - 10:17 15-07-2022

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել մարդաշատ վայրերից և հանրային միջոցառումներից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Ուկրաինայում մնացած կամ պատերազմի սկսվելուց հետո ժամանած ամերիկացիներին՝ խուսափել մարդաշատ վայրերից և հանրային միջոցառումներից։

«Դրանք կարող են դառնալ ռուսական ռազմական հարվածների թիրախ Ուկրաինայի բոլոր հատվածներում, ներառյալ նրա արևմտյան շրջանները», - ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանատունը նաև հիշեցնում է, որ շարունակում է խորհուրդ տալ ԱՄՆ քաղաքացիներին այժմ չմեկնել Ուկրաինա, իսկ նրանց, ովքեր գտնվում են երկրում, լքել այն։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվում հիշել անվտանգության կանոնները. միշտ իմանալ, թե որտեղ է գտնվում մոտակա ռումբապաստարանը և չանտեսել օդային տագնապի ազդանշանները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը