Ներքին 4 տարի առաջ - 13:57 14-07-2022

ՔՊ-ն 7 օրից կների բոլոր ընդդիմադիրներին․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱԺ խորհուրդը պիտի որոշի ընդդիմադիր երկու խմբակցությունների 33 պատգամավորի պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հիմնավորումը՝ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելու համար։

Անկեղծ, ինձ թվում էր, թե Նիկոլը մի քանի ընդդիմադիրի՝ առավել ըմբոստներին, կզրկի պատգամավորական մանդատից, իսկ մյուսներին «մեծահոգաբար» կների՝ փորձելով նաեւ այս կերպ պառակտել ընդդիմադիր խմբակցությունները։

Բայց, վերլուծելով եւ համադրելով մի շարք փաստեր, գրեթե վստահ եմ, որ ԱԺ խորհուրդն այսօր հրավիրվելիք նիստում կորոշի որեւէ ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմել։

Հիմնավորումն էլ կլինի այն, որ իրենց ընտրել է ժողովուրդը, ժողովուրդը թող գնահատի նրանց անգործությունն ու հաջորդ ընտրություններում իր քվեարկությամբ վերաբերմունք արտահայտի։

Այսօր հարցի քննարկմանը պետք է ներկա լինեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր վստահաբար, չեն գնալու։
Իսկ դա նշանակելու է, որ բոլոր ընդդիմադիրներին «ներելու» որոշումը կհետաձգվի 7 օրով։

Այսպիսով՝ մեկ շաբաթից ՔՊ-ն կարձանագրի, որ իրենք «կատարյալ» ժողովրդավար քաղաքական ուժ են եւ անգամ օրենքով թույլատրելի բացակաների շեմը խախտելու դեպքում հարգում են ժողովրդի կատարած ընտրությունն ու որեւէ ընդդիմադիր պատգամավորի հարցով Սահմանադրական դատարան չեն դիմում։

Իսկ ԱԺ խորհրդի նիստը հրավիրել են, քանզի դա սահմանադրական պահանջ է։ Ահա այսպես»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում