Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:03 13-07-2022

Զոհի դերից դուրս կյանք կա

Սթիվեն Կարպմանի դրամատիկ եռանկյունին սոցիալ հոգեբանական հայտնի բանաձևերից է, որով մեկնաբանվում են զոհի, հետապնդողի և փրկարարի համատեղ կախվածությունն ու կոնֆլիկտը և դրանք հաղթահարելու ուղին։ Չնայած այս բանաձևը կիրառվում է սոցիալական հարաբերություններ կարգավորելու համար, սակայն փորձենք այն պրոյեկտել քաղաքական հոգեբանության հարթությունում։ Այսինքն՝ կառուցենք հոգեբանական եռանկյունի, որտեղ զոհը, հետապնդողն ու փրկարարը ոչ թե անձինք են, այլ պետություններ։

Ենթադրենք՝ զոհը ՀՀ-ն է, հետապնդողը Թուրքիան, փրկարարը ՌԴ-ն։ Այս եռանկյունի կաղապարը ժողովրդական ասացվածքի տեսք ունի. «Ռուսները չլինեին, թուրքերը մեզ կուտեին»։ 44-օրյա պատերազմում ՀՀ-ի պարտության հոգեբանական պատճառն այն էր, որ գծվել էր եռանկյունի, որտեղ ՀՀ-ին դրել էին զոհի դերի մեջ, հետապնդող հռչակել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ ՌԴ-ին վերապահել փրկարարի դերը։

Նևրոզ ունեցող մարդուն օգնելու համար հոգեբանը կազմակերպում է խաղ՝ Կարպմանի եռանկյունի, որտեղ մեկը ձևացնում է, թե զոհ է։ Երկրորդն արձագանքում է և ստանձնում հետապնդողի դերը։ Երրորդը ձևացնում է, թե փրկարար է և հրապարակավ ստորացնում զոհին։ Այս խաղը թույլ է տալիս գիտակցելու, որ զոհը, հետապնդողն ու փրկարարը դերեր են, որոնցից կարելի է դուրս գալ։ Եվ երբ զոհը, հետապնդողը, փրկարարը դուրս են գալիս իրենց դերերից, ապա կարողանում են իրականում հաղթահարել իրենց նևրոզները և ապրել ազատ ու երջանիկ։

Զոհը, սովորաբար, չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել, որոշում ընդունել, կարծում է, թե փոքր է, չի կարող իրեն պաշտպանել, իր խնդիրը լուծել։ Նա չի ուզում անկախ լինել, նույնիսկ փրկվել չի ուզում։ Իսկ երբ մարդը դուրս է գալիս զոհի դերից և անկախ վարք դրսևորում, իր խնդիրը լուծում ինքնուրույն, ապա փրկարարը չի կարողանում ներքաշել նրան եռանկյունու մեջ, մատնացույց անել նրա թուլությունն ու ստորացնել։ Ոչինչ չի ստացվում նաև այն դեպքում, երբ փրկարարը հետապնդողի դերի մեջ է մտնում, քանի որ ենթադրյալ զոհըոչ ոքի թույլ չի տալիս, որ իրեն զոհի տեղ դնեն։

Այստեղ հարց է ծագում․ ՀՀ-ն ե՞րբ դուրս կգա Թուրքիայի և ՌԴ-ի հետ կազմած եռանկյունուց, անկախ քաղաքականություն կվարի և թույլ չի տա, որ իրեն վերաբերվեն որպես զոհի։Հոգեբանների կարծիքով՝ եթե հաջողվի քաղաքական միտքը ձերբազատել զոհի կաղապարից,ապա որոշ ժամանակ անց ՀՀ իշխանությունը հոգեբանորեն կառողջանա։ Այս պարագայում ո՛չ Թուրքիան, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ աշխարհի որևէ երկիր չեն էլ փորձի հետապնդել կամփրկելմեր ազգին, քանի որ ՀՀ-ն կդառնա իրապես անկախ երկիր, որտեղ ապրում են ազատ և խիզախ մարդիկ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում