Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 15-07-2023

Կյանքի գնով կյանք եմ պարգևել. Մխիթար Գալեյան. «Երկու կյանք»

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 3 տարի է անցել, և զոհված զինծառայողների շատ ծնողներ իրենց մեջ ուժ են գտել կրկին երեխա ունենալ։

Oragir.News-ը շարունակում է «Երկու կյանք» հաղորդումների շարքը, որի ընթացքում անդրադառնում ենք ինչպես պատերազմում նահատակված հերոսներին, այնպես էլ նրանց փոքրիկ եղբայրներին և քույրերին։

Մխիթար Գարիկի Գալեյան, 2000-2020։

44-օրյա պատերազմում իրենց որդուն՝ Մխիթարին կորցրած Գալեյանները, նախորդ տարի՝ 2022 թվականի հուլիսի 15-ին որդի ունեցան, որին անվանակոչեցին հերոս եղբոր անունով՝ Մխիթար։ Այսօր փոքրիկ Մխիթարը դարձավ 1 տարեկան։

«Իմ մեծ Մխիթարն իմ հոգու մեջ է, ինձ թվում է՝ իմ Մխիթարը մեջքիս հետևում կանգնած է, իր ներկայությունը միշտ զգում եմ։

Իմ մի աչքը չոր է, մյուս աչքը՝ թաց, ճակատագրի բերումով այդպես դարձավ։

Ինչ-որ գերբնական ձգողական ուժ կա 2 եղբայրների մեջ։

Ասում էի՝ Տեր Աստված, մենակ աչքերը Մխիթարի աչքերին նման լինի, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, ու այն պահը, երբ զգացի, որ Մխիթարի աչքերը դեպի կանաչ-կապույտի է գնում, դա իմ համար երջանկություն էր։
Ճանապարհից չեմ շեղվում, որովհետև գիտեմ, որ տանը ինձ սպասող կա, հաճելի սպասում։ Դիմավորում է՝ ժպիտով, երջանկացած։

Պապա է ասում, չգիտես՝ ինչու։ Մաման պահի, տանջվի, գիշերները չքնի՝ պապա-պապա-պապա։
Կյանքի գնով կյանք եմ պարգևել։ Այդ նպատակն ինձ մոտ եղել է Մխիթարի դեպքից հետո, երբ ինքս ինձ խոստացա, որ ընտանիքումս նորից պետք է Մխիթար ծնվի ու ես պետք է Մխիթար անունն իմ ընտանիքում նորից կանչեմ»,- ասաց Մխիթարի մայրը՝ Աստղ Գալեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի