Ներքին 4 տարի առաջ - 21:26 08-07-2022

«Բլեք սթար բուրգեր»-ի նախկին աշխատակիցը բողոքում է, որ իրեն աշխատավարձ չեն տվել

«Խնդիրներս սկսվեցին նրանից, երբ ես աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացրի «Բլեք սթար բուրգեր» ընկերությանը, իսկ վերջում ընկերությունը ինձ չվճարեց ինձ հասանելիք աշխատավարձը»։ 21-ամյա Ժասմին Մուքայելյանը Օragir.news-ի հետ զրույցում պատմել է «Բլեք սթար բուրգեր» ընկերության հետ ունեցած խնդիրների և իրեն աշխատավարձ չտալու պատճառների մասին։

«Ես դիմում եմ իրենց ներկայացրել աշխատանքից դուրս գալու համար և մինչև այդ էլ աշխատելու ընթացքում պրակտիկայի էի գնում այլ տեղ աշխատանքի անցնելու համար։ Իրենք, իմանալով, որ պրակտիկայի եմ գնում, իմ գրաֆիկը սկսեցին այնպես կազմել, որ իմ ժամերը չհամապատասխանեն։ Եվ հետո այնպես ստացվեց, որ աշխատավայրում վիճաբանություն եղավ, որից հետո ես մտել եմ տնօրենի մոտ, ով ասաց, որ կարող եմ ինքս դուրս գալ, ու ես ասում եմ՝ խնդիր չկա, դուրս կգամ այն դեպքում, երբ իմ դիմումի համաձայն՝ ես 3 օրից պետք է դուրս գայի։ Աշխատանքից դուրս եմ եկել ամսի 27-ին, իսկ աշխատավարձ ստացել էի 15-ին, այսինքն՝ 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իմ աշխատավարձը չի վճարվել։ Ինձ պետք է 13 օրվա համար վճարեին 65 հազար դրամ ու երբ զանգեցի և իրենց ասացի, որ վճարեն, ասացին, որ դու ինքդ ես որոշել դուրս գալ, ու մենք իրար հետ էլ կապ չունենք։

Եվ սա առաջին դեպքը չէ, որ մեր աշխատավայրում, երբ ինչ-որ մեկը դիմում է գրում ազատման ու ասում, որ ուրիշ տեղ աշխատանք է գտել, իրենք սկսում են պատճառներ ման գալ քեզ աշխատանքից ազատելու համար կամ կեղծ պատճառներ են ստեղծում, որի պատճառով դու ինքդ ազատվես։

Ինձ մեղադրեցին գողության մեջ, որը իրականում չի եղել, ու ես ինչքան էլ ասացի, որ այդպիսի բան չի եղել, իրենք անգամ տեսախցիկներով չուզեցին նորմալ նայել, թե իրականում ինչ է եղել, և ասում են՝ դու փող ես գողացել։ Եվ ասում են՝ կարող ես դուրս գալ և էլ չաշխատել մեզ հետ․ ես էլ դուրս եկա։ Եվ երբ չեն կարողանում ինձ բացատրել, թե ինչից են վերցրել, որ ես գումար եմ գողացել, ինձ ասում են՝ շատերը քեզնից բողոքում են, բայց անհնար է, որ ես երեք տարի այնտեղ աշխատեմ և ինձնից, իրենց ասելով, շատերը բողոքեն, և ինձ ազատեն, իմ դիմումի ժամկետը լրանալուց երեք օր առաջ։

Մեզ հետ տնօրենների փոփոխություն էլ է եղել, ես մինչև այդ տնօրենի գալը մի անգամ դուրս եմ եկել, նորից վերադարձել եմ աշխատանքի, և ոչ մի խնդիր չի եղել, ու երբ նոր տնօրենը եկավ, սկսում էր բոլորի հետ վիճել, ու շատ շատերին ինքը տարբեր պատճառներով աշխատանքից ազատել է»,- ասաց Ժասմինը։

Կապ հաստատեցինք նաև «Բլեք սթար բուրգեր» ընկերությանը հետ, որտեղից ոչ մի կերպ չցանկացան պատասխանել մեր հարցերին՝ անընդհատ պնդելով, որ տնօրենը զբաղված է և մեզ ավելի ուշ կզանգի, սակայն այդպես էլ որևէ մեկը չպատասխանեց անգամ այն ժամանակ, երբ ասացինք, որ ստիպված կլինենք առանց իրենց մեկնաբանության հրապարակել նյութը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին