Մամուլ 4 տարի առաջ - 09:10 12-10-2021

Չեն թույլատրի գնալ աշխատանքի, չեն վճարի աշխատավարձ եւ կազատեն աշխատանքից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգի եւ մասնավոր ոլորտի այն աշխատողներին, որոնք չեն պատվաստվի կամ թեստավորվի եւ տեղեկանքներ չեն ներկայացնի գործատուին, գործատուն իրավունք կունենա չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաեւ ազատել աշխատանքից։

Օրենսդրական նման փոփոխություններ է մշակել կառավարությունը՝ առաջարկում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը:

Խոսքն այն դեպքերի մասին է, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չեն ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։ Գործատուն նաեւ իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Սույն կարգավորումները չեն տարածվի հանրապետության նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների, ՄԻՊ-ի, ՍԴ դատավորների, անկախ պետական մարմնի անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրության խորհրդի անդամի, դատավորների, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Ահա հասարակության եւս մի դասակարգում սեւերի ու սպիտակների»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում