Ուղիղ եթեր
Տեսանյութ Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 16:24 08-07-2022

Սադրանքների ուղղությունը դարձել է Նախիջևանը․ ճեղքման ամենակարճ ուղղությունը դեպի Երևան այդտեղից է  

«2018 թ․-ին հեղափոխության կամ Փաշինյան Նիկոլին իշխանության բերելու գործընթացի ժամանակ Հայաստանի և Նախիջևանի սահմանային դիրքերից ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ եկան լռության պայմաններում, որի արդյունքում Երևան գորիս ավտոճանապարհը հայտնվեց թշնամու թիրախավորման ներքո»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով նախօրեին Ելփին գյուղի ուղղությամբ հնչած կրակոցներին։

«Այն ժամանակ Հայաստանի զինված ուժերը որևէ կերպ չարձագանքեցին, մինչդեռ տարածքներ կան, որտեղ միջդիրքային տարածությունը մի քանի կիլոմետրի վրա է, հայկական կողմը իշխող բարձունքների վրա էր, սակայն հայկական կողմից որևէ դիմադրություն չեղավ։

Փաշինյան Նիկոլն իր կողմնակիցների հետ թռչկոտում էր, երբ թշնամին ստրատեգիական նշանակության բարձունքներ էր վերցնում։ Այդ բարձունքները լռության պայմաններում տվեցինք, իսկ դա ինչ է նշանակում, որ Երևան-Գորիս միջպետական ճանապարի վրա ադրբեջանցիներն ունեցան լրջագույն հսկողություն»։

Նա ընդգծեց, որ նման կրակոցներ լինելու են միջպետական ճանապարհի վրա, սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ վերջինն է լինելու։

«Մի քանի օր առաջ էլ Խաչիկ գյուղի վրա կրակոցներ եղան, թեև Խաչիկ գյուղը բարձունքում է։ Թշնամին փորձում է սադրանքների ուղղությունը փոխել դեպի Նախիջևան, ընդ որում՝ Նախիջևանը այն տարածքն է, որ եթե ինչ-ինչ աշխարհաքաղաքական իրողությունից ելնելով՝ փորձի ռազմական գործողություններ իրականացնել, ապա հարձակման և ճեղքման համար սա ամենակարճ ճանապարհն է դեպի Երևան։ Մեր ժողովուրդը, տեղի բնակիչները թող սովորեն, որ միջպետական ճանապարհները անընդհատ կրակոցների տակ են լինելու»։

Նահապետյանի դիտարկմամբ այս սադրանքները պատերազմի սպառնալիք են իրենց մեջ կրում։ «Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է սադրանքներ իրականացնել ու մեղքը բարդել հայկական կողմի վրա և լայնածավալ ռազմական գործողությունների անցնել։ Ընդ որում՝ սրա մասին ՀԱՊԿ տարբեր հավաքների ընթացքում ՌԴ-ի անվտանգության խորհրդի նախագահ Պատրուևն է ասել, որ աշնանը թեժ վիճակ է սպասվելու։

Թե ինչով է զբաղված Հայաստանի ռազմական ղեկավարությունը, տեսնում ենք, օրենքներում փոփոխություններ են անում ԳՇ պետին նախարարի ենթակայության տակ մտցնելու համար։ Սա սկզբունքորեն ճիշտ որոշում է, բայց եթե պաշտպանության նախարարը ռազմական պաշտոն է, ոչ թե քաղաքական»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին