Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:37 05-04-2023

Նախիջևանը գրավում էինք, բայց անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով հետ քաշվեցինք․ Հեթանոս Տիկո

«Եթե մենք առաջին պատերազմին ունեցել ենք դասալիքներ, ու այդ դասալիքներով մենք հաղթել ենք, ուրեմն այսօր այնքան լուրջ սխալ կա, որ տասնմեկ հազար դասալիքի մասին ենք խոսում ու պարտված ենք։ Հինգ հազար կամավորներով տժացրել ենք երեսուն հազար թուրքի ու հաղթել ենք։ Այն դեպքում, որ սկզբում որսորդական հրացաններով ենք եղել»,- անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ տասնմեկ հազար դասալիք է եղել, ասաց Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո)։

Պետք է գիտակցել, որ մենք սխալ ռազմավարական ճանապարհ ենք ընտրել․ «Հարցը միայն բայրաքթարները չեն, այն չի՝ մենք շատ կամ քիչ տեխնիկա ունենք։ Չպետք է ասել, որ իրանք նավթ են ծախում,այլ նրանում է կայանում, որ օրինակ՝ մենք Նախիջևանը գրավում էինք, բայց անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով հետ քաշվեցինք։

Այսօր Նախիջևանում քառասունհազարանոց թուրքական բանակ է նստած։ Ճիշտը խոսենք, որ այսօր Ալիևը հաղթել է ու մեզ սեղմում է։ Մենք ունեինք հաղթած երկիր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակով։ Եթե ինքը լավ նախագահ լիներ՝ պետք է մենք գնայինք առաջ։ Խաղաղության պայմանագիր կնքեցինք ու ոչ մի բան չպարտադրեցինք։ Ալիևը Գորիսում պահանջներ է թելադրում։ Էն ժամանակ մենք պետք է ասեինք՝ ի՞նչ հաղթել ենք ու մերն է, «պրիզնատ» եկեք, իսկ մենք չարեցինք։

Հիմա մեծ-մեծ խոսում են։ Դասալիքներ ենք ունեցել, որովհետև Ազգային ժողովի մեծամասնությունը ազատված են բանակից։ Մի մասը փողա տվել, ազատվել է, մյուս մասը փող է վերցրել, ազատել է։ Իրականությունը սա է»։



Ազատամարտիկը պահանջում է հրապարակային դատ իրականացնել դասալիքների հանդեպ․
«Երկիրն էլ է Ձեր ձեռը, օրենքն էլ, բա ինչո՞ւ չեք դատում»։

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ խնդիրը այլ տեղում պետք է փնտրել․ «Պետք է հասկանանք, որ սա մեր երկիրն է ու սրանք «գոնկի» մեջ են մտել, թե ո՞վ պետք է նստի երկրի ղեկին։ Մենք նախ պետք է մտածենք, թե ոնց անենք, որ բանակը հզորանա, որ բանակը նոր տեխնոլոգիաներով լցնենք։ Այնպես անենք, որ մեր երեխաները բացի Ռուսաստանից սովորեն ասենք Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, տիրապետեն նոր տեխնոլոգիաներին, որ իմանան ՆԱՏՕ-ի զենքերը ոնց է աշխատում։

Հնդկաստանից մեծ քանակությամբ զենք ենք ուզում վերցնել, որովհետև ինքը կիսանատոյական է ու կիսառուսական։ Մի օրում չենք կարող ռուսական զենքից հրաժարվել»,- ընդգծում է։

Մեր զրուցակցի խոսքով՝ խաղաղության և զարգացման հասնելու համար շրջափուլեր են հարկավոր։ «Պետք է նոր տեսակի պետություն ստեղծենք ու ոչ թե ազգային, որ դառնանք մի գավառ աշխարհում, այլ աշխարհակալ համակարգի մեջ լինելով, ազգային արժեքներով՝ ստեղծենք նոր պետություն»,-եզրափակում է Տիգրան Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում