Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:37 07-07-2022

Թուրքիան ազատ է արձակել ռուսական «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավը՝ օկուպացված Բերդյանսկից հացահատիկի բեռներով, լքել է թուրքական նավահանգիստը՝ չնայած այն կալանելու գերատեսչության խնդրանքին։

«Ուկրաինայի համապատասխան իշխանությունների օպերատիվ միջամտության շնորհիվ այս նավը չի կարողացել բեռնաթափել գողացված ապրանքը և կալանվել է։ Թուրքական կողմին նավն ու բեռն կալանելու հարցում է ուղարկվել։ Միաժամանակ, անտեսելով ուկրաինական կողմի դիմումը, նավն ազատ է արձակվել հուլիսի 6-ի երեկոյան»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի իշխանությունները պնդում են հետաքննել միջադեպը և խնդրում են Թուրքիային անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագայում դա թույլ չտալու համար։ Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ գերատեսչությունը կանչել է Կիևում Թուրքիայի դեսպանին։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին