Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:52 06-12-2021

Լեհաստանում կալանավորվել է հարբած անձնակազմով ռուսական «Ռուսլանա» չորաբեռների նավը

Լեհաստանի ափերի մոտ ռուսական «Ռուսլանա» չորաբեռների նավը մի կերպ է խուսափել ծանծաղուտում հայտնվելուց՝ շարժվելով դեպի Գդանսկից ոչ հեռու գտնվող ավազոտ լողափ։ Ըստ լեհական լրատվամիջոցների, պարզվել է, որ նավի անձնակազմը հարբած է եղել։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը մոտավորապես չորսին։ Գդանսկի սահմանապահ ծառայության ծովային պահակախմբից Անջեյ Յուզվյակը TVN24-ին ասել է, որ ռուսական առևտրային նավը նավարկուղուց դուրս է եկել և շարժվել է դեպի Գդանսկի Հյուսիսային նավահանգիստ:

Նավը նաև չի արձագանքել ռադիոկապի միջոցով իրեն ուղղված ահազանգերին, ուստի ստիպված է եղել միջամտել սահմանապահ ծառայությունը։

Չորաբեռների նավ բարձրացած սպաները ռուսական նավի անձնակազմին հայտնաբերել են հարբած վիճակում, ասել է Յուզվյակը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան