Ավելին 4 տարի առաջ - 09:23 07-07-2022

17-ամյա աղջիկը շնաձկան հարձակման հետևանքով կորցրել է ոտքը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շնաձկան հարձակումից հետո 17-ամյա աղջկան հաջողվել է փախչել, սակայն բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքը, հաղորդում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին, Մեքսիկական ծովածոցի ափին գտնվող Քիթոն-Բիչ լողափում։ Էդիսոն Բեթեիի վրա 4 կգ-ից մի փոքր ավելի կշռող շնաձուկ է հարձակվել, երբ նա լողում էր 1․5 մետր խորության վրա։ Բեթեիի եղբայրը նկատելով կատարվողը շտապել է օգնության․ նա սուզվել է և սկսել է ծեծել շնաձկանը, մինչև գիշատիչը լողալով հեռացել է։

Բեթեիին շտապ օգնություն է ցուցաբերվել, սակայն նրա աջ ոտքի մի մասը, ծնկից վերև, լուրջ վնասվել է: Բժիշկները ստիպված են եղել աղջկա ոտքի վնասված հատվածն անդամահատել։

«Սա Էդիսոնի համար լավագույն սցենարն է՝ նրան հնարավորինս նորմալ կյանքի վերադարձնելու համար»,- ասել է տուժածի մայրը։

Անցած շաբաթավերջին Եգիպտոսի հարավում գտնվող Հուրգադա շրջանում շնաձկան հարձակման հետևանքով երկու կին է զոհվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում