Ավելին 5 տարի առաջ - 19:49 08-10-2021

Համացանցում է հայտնվել ալիգատորի հետ շնաձկան մարտի տեսանյութը

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Հիլթոն Հեդ կղզու նավամատույցի մոտ շնաձկան հետ ալիգատորի մարտի տեսանյութը հայտնվել է համացանցում: Այդ մասին հայտնում է Yahoo News- ը:

Տեսանյութի սկզբում ալիգատորը հանգիստ պառկած է ջրի վրա, մարդիկ սնունդ են նետում նրան: Հանկարծ նրա տակ լողում է մի մեծ շնաձուկ: Անսպասելի կերպով հսկայական ձուկը կծում է նրա հետևի թաթը: Ալիգատորը կռանում է, որպեսզի կծի շնաձկանը, բայց ոչինչ չի ստացվում։ Շնաձուկը չարագուշակ պտտվում է խորքում ևս մի քանի վայրկյան, որից հետո, ի հանգստություն հանդիսատեսի, հեռանում է:

Յուրահատուկ կադրերը նկարահանել է Քորի Քոնլոնը: Նա տեսագրությունը փոխանցել է սոցիալական ցանցերում մասնագիտացած Storyful լրատվական գործակալությանը:

«Ես զարմացա, երբ տեսա այս ամենը և նկարեցի իմ հեռախոսով` ընտանիքիս և ընկերներիս ցույց տալու համար», - ասել է Կոնլոնը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը