Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 23:19 06-07-2022

Աշխարհում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Ճեպազրույցը հեռարձակվել է YouTube-ով։

Նրա խոսքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացությունն աճել է գրեթե 30 տոկոսով։ Գեբրեյեսուսը նշել է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսային վարակի օմիկրոն շտամի առկա ենթատեսակների տարածմամբ։ Միաժամանակ բացահայտվում են նաև այս տարբերակի նոր ենթատեսակները։

«Եվրոպայում և Ամերիկայում դեպքերի մեծ մասն օմիկրոն շտամի BA.4 և BA.5 ենթատեսակներն են»,- ասել է նա: ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ Հնդկաստանում հայտնաբերվել է օմիկրոնի մեկ այլ ենթատեսակ՝ BA.2.75։ Ներկայումս այն մշտադիտարկվում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում