Արտաքին 4 տարի առաջ - 15:51 06-07-2022

Բելգորոդի մարզում հարձակման են ենթարկվել ռուս սահմանապահների երկու մեքենաներ. Baza և Shot

Հուլիսի 5-ին Բելգորոդի մարզում հարձակման են ենթարկվել ՈՒԱԶ երկու ավտոմեքենաներ, որոնցում եղել են ռուս սահմանապահներ։ Այս մասին, առանց աղբյուրներին հղում կատարելու, հայտնել է Life-ի կապված Shot Telegram-ալիքը, ինչպես նաև Baza-ն:

Նրանց տվյալներով՝ հուլիսի 5-ի կեսօրին Կրասնայա Յարուգա բնակավայրի մոտ՝ պետական ​​սահմանից 400 մետր հեռավորության վրա, հրազենից և նռնականետից գնդակոծել են ՈՒԱԶ, որում եղել են հինգ սահմանապահներ։ Մեկ տղամարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։ Մեքենան հրկիզվել է:

Երեկոյան սահմանապահների մեկ այլ մեքենայի վրա, որում եղել են երկու մարդ, անօդաչուից գցել են պայթուցիկ սարք: Թե որտեղ է դա տեղի ունեցել, չի հստակեցվում։ Ոչ ոք չի տուժել, մեքենան վնասվել է:

Բելգորոդի մարզի իշխանությունները սահմանապահների մեքենաների վրա հարձակումների մասին տեղեկատվությունը չեն մեկնաբանել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր