Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:00 05-07-2022

«Բռնաբարներից» ով ինչ կարծիք ունի իրենց զոհի՝ Սահմանադրության մասին

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։ Տոն օր, որը կառավարությունը հայտարարել է ոչ աշխատանքային ու գնացել տժժալու։ Ոմանք, իհարկե, այն կարծիքին են, որ Սահմանադրության օրվա հաջորդ օրը պետք է մեռելոց հայտարարվի՝ լրիվ օբյեկտիվ պատճառներով, բայց այս մարդիկ որոշել են քեֆ ուրախության օր հայտարարել։ Մինչ տժժալը, սակայն, Հայաստանի բարձրաստիճան պետական այրերը հասցրել են իրենց մտքերը շաղ տալ պաշտոնական հաղորդագրություններում, թե ինչ կարևոր փաստաթուղթ է Սահմանադրությունը, և թե ինչպես պետք է այն սրբորեն պահպանել։ Մենք կարող ենք հիմա բազմաթիվ դրվագներով հիշել, թե ինչպես են այդ նույն բարձրատսիճան այրերը, իշխանության գալուց ի վեր, հարձակվել Սահմանադրության վրա ու «սրբորեն» բռնաբարել այն, բայց որպեսզի չքայքայենք ձեր նյարդերը, եկեք ուղղակի ցույց տանք, թե երկրի առաջին դեմք համարվողներից ով ինչ է մտածում Սահմանադրության մասին։

Սահմանադրության պահապան համարվող հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն, օրինակ, կարծում է, որ Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլև մեր պետականության, անկախության, մեր քաղաքացիների ազատությունների եւ հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը: Շարքային խոսքեր, որ «տատս էլ կասեր», ինչպես ասում են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, որի գլխավորած կառույցում իր իսկ թիմակիցների կողմից գրեթե ամեն օր ոտնահարվում է Սահմանադրության մի քանի դրույթ, Սահմանադրության վերաբերյալ այսպիսի պատկերացում ունի․ «Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են»։

Իսկ ի՞նչ է մտածում Սահմանադրության «գերագույն գլխավոր բռնաբարը»՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմից 24/7 ռեժիմով բռնաբարման ենթարկվող փաստաթղթի մասին։ Նա առանձնապես որևէ բան էլ չի ասել Սահմանադրության մասին, պարզապես այս առիթն օգտագործելով՝ հերթական անգամ իր գոքվն է արել որպես «ժողովրդավարական պետության ղեկավար» և հիշեցրել Սահամանդրության այն անփոփոխելի հոդվածները, որոնք ինքն ամեն օր է ոտնահարում և արժեզրկում․ «Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն»։

Սահմանադրությունը Հայաստանում երբեք ու ոչ ոք այսպես չէր ծաղրել ու ոտատակ տվել։ Սրանք եկան իշխանության ու սկսեցին Սահմանադրությունը դարձնել «զուգարանի թուղթ»՝ այն ծառայեցնելով բացառապես իրենց շահերին կամ իրենց «հետույքը փրկելուն»։ Սա է այն ամենը, ինչ կարելի է ասել այս իշխանությունների և երկրի Մայր օրենքի միջև ուենցած կապի, այդ երկուսի արանքում եղած քիմիայի միջև։ Հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունի Սահմանադրության մասին «բռնաբարների» կողմից Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Սեդա Սաֆարյանը՝ Ստյոպա Սաֆարյանի քույրը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ