Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 29-05-2025

Ալեն Սիմոնյանը նախանձելի հատկանիշ չունի․ շատ մեծ կարծիք ունի իր մասին․ հարցում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարդիկ նախանձում են մարդկանց հետ շփվելու իր ունակությանը։

«Ես առանց որևիցէ մեկի մտել եմ էդ մարդկանց տուն, իրանք ինձ սուրճ են առաջարկել, ընկերություն ենք անում հիմա։ Հերիք ա նախանձության վերաբերվեք։ Դուք նախանձում եք մարդկանց հետ շփվելու իմ ունակությանը»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Ալեն Սիմոնյանի ո՞ր հատկանիշի համար կարելի է նախանձել նրան»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Ալեն Սիմոնյանը ոչ մի նախանձելի հատկանիշ չունի։

«Ոչ մի։ Չեմ հավանում այդ տղային։ Իրանից շատ մեծ կարծիք ունի իր մասին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի սիրում Ալեն Սիմոնյանին։ «Ինքը դատարկ, շատ զզվելի անձնավորություն է, պատահական հայտնված աթոռին։ Էն եվրոտիկիններին էլ ծաղիկ մատուցողի դերն էր խաղում, ժամանակակից կոստյումով, թրվռալով»,- նշեց նա։

«Երևի ժպիտը»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Ալեն Սիմոնյանը թրքահպատակ է։ «Ոչ մի, ընդեղ մարդ չկա, թրքահպատակ մարդիկ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի