Արտաքին 4 տարի առաջ - 15:46 04-07-2022

Կարակալպակստանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 18 մարդ. Ուզբեկստանի գլխավոր դատախազություն

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդել է, որ 18 մարդ է զոհվել Կարակալպակստանի Հանրապետությունում բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են անցյալ շաբաթ՝ կապված տարածաշրջանի ինքնավարությունը սահմանափակելու ծրագրերի հետ:

«Նուկուսում զանգվածային անկարգությունների հետևանքով 18 մարդ մահացել է ստացած ծանր վնասվածքներից»,- ասել է դատախազ Աբրոր Մամատովը։

Ելույթները ցրելու ժամանակ անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 500 մարդու, որոնցից շատերն արդեն ազատ են արձակվել, հայտնել է Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը։ Նաև, ինչպես նշել է գերատեսչությունը, անկարգությունների ընթացքում տուժել է ավելի քան 240 մարդ, որոնցից մոտ 90-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը