Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:31 04-07-2022

Երբ «անտերությունը» ազատագրման հույս է ներշնչում․ ինչպես կարող են ԲԴԽ դատավոր անդամները օգտվել իրավիճակից

Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականով դատական համակարգը ազատագրվեց գոնե կարճ ժամանակով, մինչեւ իշխանությունը կհասցնի գտնել նոր Ջհանգիրյանին, ով կկարողանա «դատարանները բուռը հավաքելու» օպերացիան առանց սկանդալների իրականացնել։ Դատական համակարգը շնչում է, սակայն սա կարող է կարճ տևել, եթե արագ չկողմնորոշվեն՝ օգտվելու ընձեռված «անտերությունից»։

Բանն այն է, որ ԲԴԽ-ն երկուշաբթի պետք է նախագահ ընտրի, Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու 10-օրյա ժամկետը լրացել է, բայց մյուս կողմից էլ Վարդազարյանը բողոքարկել է այս որոշումը՝ միջնորդելով իր բողոքը հրատապ քննել, որպեսզի չստացվի ԲԴԽ-ում նախագահ ընտրել, դատավորները՝ նոր անդամ, իսկ ինքը վերականգնվի։ Դրանից բացի՝ ԲԴԽ-ում ևս երկու թափուր տեղ կա իրավաբան-գիտնականների, Լիպարիտ Մելիքջանյանը դարձավ Վճռաբեկի դատավոր, Գագիկ Ջհանգիրյանն էլ սկանդալային ձայնագրությունից հետո հրաժարական տվեց։ Ստացվում է, որ խորհրդարանն էլ իր հերթին երկու նոր անդամ պետք է ընտրի։ Էլ չենք խոսում դատավոր Սերգեյ Չիչոյանի մասին, ով ի սկզբանե ընտրվել էր Վերաքննիչից, հետո տեղափոխվեց Առաջին ատյանի դատարան, հիմա էլ գնաց Վճռաբեկ։ Չիչոյանը չի շտապում հրաժարվել ԲԴԽ անդամի պաշտոնից, սակայն այսպես աղճատվում է դատական համակարգի անկախությունը երաշխավորող կառույցի էությունը, որտեղ պետք է բոլոր մասնագիտացումներից եւ ատյաններից անդամներ ներկայացված լինեն։

Ինչեւէ, ինչպես կարող են դատավորները օգտվել ընձեռված «անտերությունից», քանի որ այսօր օդուջրի պես պետք է, որ ԲԴԽ ղեկավարը լինի դատավոր եւ ապօրինի ոտնձգություններ թույլ չտա գործընկերների նկատմամբ։ Այլապես, եթե այս պոստը զբաղեցնի իշխանության սրտի իրավաբան-գիտնականներից մեկը, մենք կտեսնենք ջհանգիրյանական ժամանակների կրկնությունը։ Հետեւաբար պետք է այսօրվա նիստին նախ և առաջ չեղարկել Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը, հարուցված վարույթով նորմալ քննություն իրականացնել, լսել պատասխանող կողմին, իհարկե, այդ ընթացքում Վարդազարյանը կշարունակի մնալ լիազորությունները կասեցված՝ մինչեւ քրեական գործով քննության ավարտ։

Բայց խնդիրը ամենեւին էլ Վարդազարյանը չէ, այս որոշմամբ ոչ թե Վարդազարյանին կօգնեն, այլ առաջին հերթին իրենք իրենց եւ համակարգին։ Սա թույլ կտա ԲԴԽ անդամներին նախ «ինքնամաքրվել», պատշաճ քննություն կատարել, եւ երկրորդ՝ այս պարագայում ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա տարիքով ավագը՝ դատավոր անդամ Ստեփան Միքայելյանը։ Իսկ սա շատ ավելի գերադասելի է, քան Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին, ԲԴԽ նախագահ դարձնելը։ Այնպես որ, դատական համակարգի անկախությունը երաշխավորող կառույցի ճակատագիրը այսօր ԲԴԽ 4 դատավոր անդամների ձեռքում է․ կա՛մ դատական համակարգը շնչելու հնարավորություն կստանա, կա՛մ ամրոցի բանալիները դավաճանի ձեռամբ կհանձնեն թշնամուն, ինչպես հայոց պատմության տարբեր ժամանակներում էին անում․․․

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր